Հալեպի հայաշատ թաղամասը դարձյալ հրթիռակոծվել է. կա նոր զոհ

Հալեպի հայաշատ Նոր գյուղ թաղամասը կրկին հրթիռակոծության թիրախում է հայտնվել։
Ինչպես տեղեկացնում է Հալեպի «Գանձասար» պարբերականի ֆեյսբուքյան էջը, տեղացած հրթիռների և հրասանդերի արկերի պատճառով զոհվել է Վրեժ Ճապաղջուրյանը։
Կան նաև վիրավորներ։
Հիշեցնենք, որ Հալեպ քաղաքում երեկ երեկոյան դարձյալ հայ էր զոհվել: Սեբիլ շրջանում ընկած հրասանդի արկի բեկորից զոհվել է 1942թ.-ին ծնված Սեդա Բասմաճյանը:
Մանրամասները՝ tert.am կայքում: