Անվանի ջութակահար Սերգեյ Խաչատրյանը և թավջութակահար Նարեկ Հախնազարյանը հանդես կգան Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2014/06/middle_4e52c7f1723072860298b6eb559f9d43-300x225.jpg)
ՀՀ մշակույթի նախարարության և Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի նախաձեռնությամբ՝ ս. թ. հունիսի 15-ին, ժամը 19:00-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում՝ Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ (դիրիժոր Էդուարդ Թոփչյան) հանդես կգան անվանի ջութակահար Սերգեյ Խաչատրյանը և թավջութակահար Նարեկ Հախնազարյանը:
Ծրագրում կհնչեն Բրամսի ջութակի, թավջութակի և նվագախմբի համար կրկնակի կոնցերտը, ինչպես նաև Բրամսի N 2 սիմֆոնիան:
Ս. թ. հունիսի 13-ին, ժամը 15:00-ին, «Գոլդն Թուլիփ» հյուրանոցի «Վիվալդի» սրահում Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի և աշխարհահռչակ երաժիշտներ Սերգեյ Խաչատրյանի (ջութակ) և Նարեկ Հախնազարյանի (թավջութակ) համատեղ համերգին նվիրված մամուլի ասուլիսին մասնակցում էին ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի ժամանակակից արվեստի վարչության պետ Սեյրանուհի Գեղամյանը, Սերգեյ Խաչատրյանը, Նարեկ Հախնազարյանը, Էդուարդ Թոփչյանը: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ մշակույթի նախարարության պաշտոնական կայքից: