Հալեպի որոշ թաղամասերում վերականգնվել է ջրամատակարարումը

Հալեպում մոտ 2 շաբաթվա դադարից հետո որոշ թաղամասերում վերականգնվել է ջրամատակարարումը՝ մեծ ուրախություն պարգևելով հալեպցիներին: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Բերիո թեմի ազգային առաջնորդարանի մամուլի քարտուղար Ժիրայր Ռեիսյանը՝ ավելացնելով, որ իշխանությունները զգուշացրել են` մի քանի օր ջուրը չօգտագործել խմելու նպատակով: Ռեիսյանի խոսքով՝ փողոցներում ամենուր կարելի է տեսնել բնակիչներին` ջրի երկար հերթերում կամ դույլերով, շշերով և տարբեր տեսակի տարաներով ջուր տանելիս: Տասնյակ քաղաքացիներ թունավորվել են խմելու համար ոչ պիտանի ջրից: Մայիսի վերջին ջրի խողովակի պայթյունից հետո Հալեպը զրկվել էր ջրամատակարարումից:

Մամուլի քարտուղարը նաև տեղեկացեց, որ քաղաքում վերջին օրերի ընթացքում հրասանդային ռմբակոծությունը համեմատաբար թուլացել է: «Սակայն, օրվա տարբեր ժամերի, հատկապես, գիշերը շարունակվում են օդային և հրետանային ռմբակոծությունները»,- նշեց նա՝ ավելացնելով, որ Նոր Գյուղի հարյուրից ավելի հայեր շարունակում են մնալ եկեղեցու սրահներում, ոմանք տեղափոխվել են ավելի ապահով թաղամասեր կամ իրենց հարազանտների, բարեկամների տներ:

Մանրամասները՝ armenpress.am կայքում:

Scroll Up