Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի պատվիրակությունը այցելեց Ծիծեռնակաբերդ
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2014/06/0612144.jpg)
Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի պատվիրակությունը գլխավոր քարտուղար դոկտ. Օլավ Թվեյթի գլխավորությամբ այցելեց Ծիծեռնակաբերդ՝ Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր:
Հյուրերը ծաղկեպսակ դրեցին Հայոց մեծ եղեռնի զոհերի հուշարձանին ծաղիկներ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեցին անմեղ զոհերի հիշատակը:
Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի պատվիրակությունը նաև այցելեց ՀՑԹԻ-ի ժամանակավոր ցուցադրությունը:
Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի պատվիրակությունը Հայաստան է ժամանել մասնակցելու «Ճգնաժամը Սիրիայում. մարտահրավերներ հավատքի համայնքների համար» թեմայով միջազգային խորհրդակցությանը, որը անցնում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում: