Հայոց ցեղասպանությանը նվիրված գիտաժողով տեղի կունենա իտալական Սարդինիա կղզում

Իտալա-արաբական «Ասսադակահ» ընկերության և Իտալիայում Հայաստանի դեսպանատան նախաձեռնությամբ Հայոց ցեղասպանությանը նվիրված գիտաժողով տեղի կունենա հունիսի 17-ին իտալական Սարդինիա կղզում: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին «Ասսադակահ» կենտրոնից, «Հայոց ցեղասպանություն. 2015 թվականը` հիշատակի տարի» խորագիրը կրող գիտաժողովի ընթացքում կրկին կհրապարակվի «Ասսադակահ» կենտրոնի առաջարկը` Հայոց ցեղասպանության հարյուրամյակի տարին աշխարհում «Հիշատակի տարի»
հռչակելու մասին:

Կենտրոնը նման առաջարկություն է ուղղել Միավորված ազգերի կազմակերպություն (ՄԱԿ) և Եվրոպական խորհրդարան: Բրյուսելն արդեն պատասխանել է` հավաստիացնելով, որ հարցը քննարկման կդրվի նոր խորհրդարանում:

Գիտաժողովի ընթացքում կբարձրացվեն առկա աշխարհաքաղաքական համատեքստում հայերի համար ստեղծված դժվար իրավիճակների, ինչպես նաև Սիրիայում ջիհադիստական զինված խմբավորումների կողմից շարունակվող հալածանքների մասին:

Մանրամասները՝ armenpress.am կայքում:

Scroll Up