Բացվեց սիրիահայ Անահիտ Սարյանի ձեռքի աշխատանքների ցուցահանդեսը

Հունիսի 5-ին ՀայԱրտ մշակութային կենտրոնի 5-րդ ցուցասրահում բացվեց սիրիահայ Անահիտ Սարյանի ձեռքագործ աշխատանքների ցուցահանդեսը:

Բացման խոսքով հանդես եկավ ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ Սերժ Սրապիոնյանը: Շնորհավորելով Անահիտ Սարյանին հայրենիքում բացված առաջին անհատական ցուցահանդեսի առթիվ, նա մասնավորապես նշեց. «Շնորհակալ եմ որ Դուք ձեր ստեղծագործությամբ նպաստում եք սփյուռքում, հիմա նաև Հայաստանում՝ հայկական ձեռագործի ավանդույթների պահպանմանը, այն սերնդե սերունդ փոխանցելու ազգանվեր գործին:

Մշակույթն այն ուժն է, որ կարողանում է սոսնձել, իրար միացնել անցյալը, ներկան և ապագան»:

Ս. Սրապիոնյանը շնորհավորեց Անդրանիկ և Անահիտ Սարյաններին ամուսնական համատեղ կյանքի 60 ամյակի առթիվ, որին էլ նվիրված էր ցուցահանդեսը:

Scroll Up