Հայկական կիրակնօրյա դպրոցի սաներն այցելեցին ՌԴ-ում Հայաստանի դեսպանատուն
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2014/05/download7.jpg)
Մայիսի 27-ին ՀՀ դեսպանության աջակցությամբ, Մոսկվայի մարզի Դոլգոպրուդնի քաղաքի հայ համայնքի կիրակնօրյա դպրոցի խնդրանքով կազմակերպվել էր հիշյալ դպրոցի սաների ճանաչողական շրջայցը ՀՀ դեսպանություն:
Դեսպանության անձնակազմի ուղեկցությամբ աշակերտներին հնարավորություն ընձեռվեց այցելելու Լազարյան ճեմարանի 200 տարվա պատմություն ունեցող դեսպանության մասնաշենքը, ունկնդրելու Լազարյան ընտանիքի պատմությունը, ծանոթանալու դեսպանության տարածքում պահպանված պատմական և մշակութային մեծ արժեք ներկայացնող հուշակոթողներին: Շրջայցի ընթացքում դպրոցի սաները դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Ս.Խուդավերդյանի և դեսպանության դիվանագետների ուղեկցությամբ այցելեցին դեսպանության թանգարան, որտեղ ծանոթացան Լազարյան ընտանիքի և դեսպանության պատմությանը վերաբերող հնագույն փաստաթղթերին:
Շրջայցի ավարտին դպրեցի սաները ներկաներին մատուցեցին գեղեցիկ երաժշտական ելույթ՝ հանդես գալով հայ դասական պոեզիայի ընթերցմամբ:
Միջոցառումը կազմակերպվել էր և անցկացվեց դեսպանության խորհրդական Մ.Բաբայանի և երկրորդ քարտուղար Վ.Մելքումովայի աջակցությամբ: Այս մասին «Հայերն այսօր»-ին հայտնեցին Մոսկվայում ՀՀ դեսպանությունից: