Ուրուգվայի նախագահն Օբամայի հետ կխոսի Հայոց ցեղասպանության ճանաչման մասին
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2014/05/09.05.14-4296խոսե-մուխիկա.jpg)
Ուրուգվայի հայկական կազմակերպությունները երկրի նախագահին խնդրել են ԱՄՆ-ի նախագահին ներկայացնել Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը:
Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման Ուրուգվայի նախագահ Խոսե Մուխիկային Սպիտակ տանն ընդունելու է մայիսի12-ին: Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հայկական կազմակերպությունների հանձնաժողովը նամակ է հղել նախագահ Մուխիկային, որով ԱՄՆ կատարելիք պաշտոնական այցելությանը հաջողություն մաղթելով հանդերձ, խնդրում է Օբամային փոխանցել Ուրուգվայի հստակ դիրքորոշումը Հայոց ցեղասպանության իրողությանը: Նամակում նաեւ նշված է, որ Ուրուգվայում բացվելու է Հայոց ցեղասպանության պետական թանգարան:
Նամակը ստորագրել են Ուրուգվայի հայկական բոլոր եկեղեցիների, բոլոր կուսակցությունների եւ գրեթե բոլոր հայկական կառույցների ներկայացուցիչները:
Մանրամասն՝ yerkirmedia.am-ում: