Հայոց ցեղասպանության զոհերի ոգեկոչում Ալբերտայի օրենսդիր մարմնում

Ինչպես «Հայերն այսօր»-ին հայտնեցին ՀՀ ԱԳՆ մամլո գրասենյակից, մայիսի 5-ին Կանադայի Ալբերտա նահանգի օրենսդիր մարմնում (ք. Էդմոնտոն) առաջին անգամ տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության զոհերի ոգեկոչման արարողություն:

Արարողությանը մասնակցել են Ալբերտայի նահանգի վարչապետ Դեյվ Հենկոկը, Ալբերտայի օրենսդիր մարմնի խոսնակ Ջին Զվոզդեսկին, նահանգի ընդդիմության առաջնորդ Դանիելա Սմիթը, պատգամավորներ, հայ համայնքի ներկայացուցիչներ:

Միջոցառման ընթացքում ելույթներով հանդես են եկել մի շարք պաշտոնյաներ, ընթերցվել է Կանադայում ՀՀ դեսպան Արմեն Եգանյանի ուղերձը:

Ալբերտայի օրենսդիր մարմնում Հայոց ցեղասպանության ոգեկոչման արարողությունները կրելու են ամենամյա բնույթ:

Scroll Up