Ցեղասպանության զոհերի ոգեկոչումներ Մեծագույն Դետրոյթում
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2014/04/exern-300x225.jpg)
Հոգեպարար երեւույթ էր ապրիլի 24-ին ականատես լինել, թե ինչպես տեղվույս չորս եկեղեցիները (երկու առաքելական, մեկ կաթոլիկ, մեկ բողոքական), անտեսելով իրենց կրոնական կամ քաղաքական տարաձայնությունները, միասնաբար Սուրբ Սարգիս Հայաստանյայց Առաքելական Եկեղեցում ոգեկոչեցին Հայոց ցեղասպանության 99-րդ ատրելիցը՝ հոծ բազմության ներկայությամբ:
Շաբաթ երեկոյան՝ ապրիլի 26-ին, Հայ հեղափաոխական դաշնակցությունը կազմակերպել էր ոգեկոչման երեկո, որտեղ ելույթ ունեցան Կանադայում Հայաստանի նախկին դեսպան Արա Պապյանը և Հայ դատի հանձնախմբի ընդհանուր տնօրեն Արամ Համբարյանը: Պարոն Պապյանը պատմական փաստերով նկարագրեց հետպատերազմյան քաղաքական իրողությունները՝ կապված Հայկական հարցի հետ, իսկ պարոն Համբարյանը իր խոսքի մեջ շեշտեց կապն ու կարևորությունը Ցեղասպանության ճանաչման և Հայաստանի Հանրապետության անվտանգության երաշխավորման:
Կիրակի՝ ապրիլի 27-ին, Ռամկավար ազատական կուսակցությունը հրավիրել էր կանադահայ ճարտարագետ, երաժիշտ և ազգային գործիչ պարոն Րաֆֆի Պետրոսյանին, որ հանգամանորեն անդրադարձավ «թաքուն հայեր»-ի խնդրին մեր դրացի երկրում: Լինելով Պոլսահայ՝ պարոն Պետրոսյանը ոչ միայն քաջատեղյակ է Թուրքիայի մեջ կատարվող անցուդարձերին, այլ նաև իր կյանքի նպատակն է դարձրել իր գործուն մասնակցությունը բերել Հայ ազգին վերաբերող կարևոր որոշումների իրականացմանը:
Տիգրան Թումաճան
Դետրոյթ, ԱՄՆ