Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ Ղազախստանում

Ինչպես «Հայերն այսօր»-ին հայտնեցին ՀՀ ԱԳՆ մամլո գրասենյակից, ապրիլի 24-ին Արևելա-Ղազախստանյան մարզի վարչական կենտրոն Օզկեմեն քաղաքում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվան նվիրված ոգեկոչման արարողություն, որին մասնակցել է Ղազախստանում Հայաստանի դեսպան Արա Սահակյանը:

 Իր ելույթում դեսպան Սահակյանը նշել է, որ տարբեր երկրներում հայկական համայնքների գոյացումը մեկ դար առաջ իրականացված ցեղասպանության արդյունք է, և ապրիլի 24-ին աշխարհով մեկ անցկացվող ոգեկոչման արարողությունները կոչված են ապացուցելու հայ ժողովրդի կենսունակությունը: Ելույթներով և հոգեհանգստյան աղոթքով հանդես են եկել Ղազախստանում Հայ Առաքելական Եկեղեցու սպասավոր տեր Մարկոս քահանա Սարգսյանը և Ռուս Ուղղափառ Եկեղեցու Ուստ-Կամենոգորսկի և Սեմիպալատինսկի արքեպիսկոպոս Ամփիլոքիոսը:

Քաղաքում տեղադրված հայկական խաչքարի մոտ ներկաները ծաղիկներ են զետեղել, և ի հիշատակ Մեծ եղեռնի զոհերի՝ ղողանջել են Սուրբ Երրորդության Ռուս Ուղղափառ եկեղեցու զանգերը:

Scroll Up