Եվս մեկ խաչքար Ջավախք աշխարհում՝ ի վկայություն Հայոց մեծ եղեռնի
Ապրիլի 22-ին Ջավախքի հայկական Դամալա գյուղում հանդիսավորությամբ տեղի ունեցավ Ցեղասպանության նահատակների հիշատակին նվիրված Խաչքարի բացման արարողություն:
Պատմական, անմոռանալի և միևնույն ժամանակ պատասխանտու օր դամալացիների համար. վերջապես կատարվեց գյուղացիների վաղեմի երազանքը՝ իրենց գյուղում տեսնել Ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթող:
Ցեղասպանությունը վերապրածների սերունդների շուրթերից հնչում էր Սևակ, Կոմիտաս ու Չարենց…
Ջավախքի ընդհանուր առաջնորդական փոխանորդ Տ. Բաբգէն վրդ. Սալբիյանի ձեռամբ և տարածաշրջանում հոգևոր ծառայություն իրականացնող հայ քահանաների մասնակցությամբ կատարվեց խաչքարի օծման կարգ:
Խաչքարի բացմանը ներկա էին հյուրեր Հայաստանից, Ռուսաստանից և Վրաստանի տարբեր հայաշատ վայրերից: