Կանադայում Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված արարողություն կանցկացվի

«Մեկ ազատ աշխարհ» (One Free World International) կազմակերպությունը հունվարի 25­-ին Տորոնտոյում կհիշատակի Հայոց ցեղասպանության 100­-րդ տարելիցը:

Ինչպես հաղղորդում է «Արմենպրես»­ը` վկայակոչելով prweb.com­-ը, կազմակերպության նախագահ Մաժեթ էլ­Շաֆին կհյուրընկալի Կանադայում ՀՀ դեսպան Արմեն Եգանյանին և Կանադայի աշխատանքի, սոցիալական զարգացման և բազմամշակութայնության նախարար Ջեյսոն Քեննեյին:

«Ժամանակն է, որ ամբողջ աշխարհն իմանա, թե ինչ է պատահել Հայաստանում ոչ միայն անցյալը հիշելու, այլև ապագայում նման սխալներ թույլ տալուց խուսափելու համար: Մենք պետք է լինենք լռության ձայնը նախկինում և հիմա»,­ ասել է Շաֆին:

«Մեկ ազատ աշխարհ» կազմակերպության ղեկավար Մաժեթ էլ­ Շաֆին 2014 թվականի օգոստոսին գլխավորել էր Հայաստան ժամանած կանադական պատվիրակությունը: Պատվիրակությանն ընդունել էին ՀՀ ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը, արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը, սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը և Հայաստան­Կանադա բարեկամական խորհրդարանական խմբի ղեկավար Հովհաննես Սահակյանը:

Scroll Up