Կկայանա ՀՀ սփյուռքի նախարարության «Իմ Հայաստան» համահայկական փառատոնի, «Արի տուն» և «Սփյուռք» ամառային դպրոց ծրագրերը համակարգող հանձնաժողովի նիստը
Ապրիլի 17-ին ժամը 16:00-ին ՀՀ սփյուռքի նախարարի պաշտոնակատար Հրանուշ Հակոբյանի ղեկավարությամբ տեղի կունենա ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծված՝ ՀՀ սփյուռքի նախարարության 2014 թվականի «Իմ Հայաստան» համահայկական փառատոնի, Սփյուռքի երիտասարդների հայրենաճանաչության «Արի տուն» և «Սփյուռք» ամառային դպրոց ծրագրերը համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի անդրանիկ նիստը (Հասցե՝ «Էրեբունի պլազա» բիզնես կենտրոն, 9-րդ հարկ, «Էրեբունի» սրահ):
Օրակարգում ընդգրկված են ծրագրերի իրականացման նախապատրաստական աշխատանքներին առնչվող հարցեր:
Միջգերատեսչական հանձնաժողովում ընդգրկված են ՀՀ արտաքին գործերի, տարածքային կառավարման, կրթության և գիտության, մշակույթի, պաշտպանության, առողջապահության, սպորտի և երիտասարդության, արտակարգ իրավիճակների նախարարությունների, քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության, ոստիկանության, քաղաքապետարանի, ինչպես նաև երևանամերձ Արագածոտնի, Արարատի, Արմավիրի և Կոտայքի մարզպետարանների ներկայացուցիչներ: