Երիտասարդական բողոքի հավաք Նոր Ջուղայում՝ ի պաշտպանութիւն սիրիահայութեան
Ի պաշտպանութիւն սիրիահայութեան եւ ի բողոք՝ Սիրիոյ Քեսապ հայկական քաղաքի վրա կատարւած ռազմական գործողութիւններում Թուրքիոյ հովանաւորութեանը, երեքշաբթի՝ ապրիլի 13-ի առաւօտեան ժամը 11-ին, Իրանի Իսֆահան քաղաքում «Turkish airlines»-ի գրասենեակի առջեւ տեղի ունեցաւ երիտասարդական բողոքի համահաւաք, ուր նախ ելոյթ ունեցաւ Շահինշահրի հոգւոր տեսուչ Տ. Անանիա վրդ. Գուճանեանը, ապա ընթերցւեց ցուցարարների բանաձեւը, որում դատապարտւում էր Քեսապի վրա կատարւածը եւ ՄԱկ-ից ու մարդու իրաւունքները պաշտպանող կազմակերպութիւններից պահանջւում էր կանխել թուրքիայի հովանաւորութիւնը` նման ոճրագործութիւն իրականացնելու ուղղութեամբ, եւ դիմում էր Իրանի պետութեանը՝ դիւանագիտական բոլոր հնարաւորութիւնները ի գործ դնել տարածաղրջանի խաղղաութիւնը վերականգնելու համար: Բողոքի մասնակիցները, գալով Ս.Ամենափրկիչ վանք, Ապրիլեան եղեռնի նահատակների յիշատակը յաւերժացնող յուշարձանի մօտ կատարեցին ծաղկեմատոյց եւ աղօթեցին նահատակների հոգիների խաղաղութեան համար:
Համահավաքը կայացաւ Սպահանի Հայոց թեմի Թեմական խորհուրդի նախաձեռնութեամբ եւ կազմակերպութեամբ «Ռուբէն »երիտասարդական միութեան:
Երանուշ Թահմազեան
Իրան(Նոր ջուղա)
Լուսանկարները՝ հեղինակի
Ֆոտոալբոմն ամբողջությամբ կարող եք տեսնել այստեղ: