Սփյուռքի լրագրողների դասընթաց – 2014-ը կկայանա հուլիսի 21-ից օգոստոսի 2-ը

Սփյուռքի լրագրողների դպրոցում կվերապատրաստվեն Սփյուռքի ինչպես հայկական ԶԼՄ-ներում աշխատող, այնպես էլ համայնքների կողմից երաշխավորված լրագրողներ, ովքեր պատրաստվում են աշխատել տվյալ համայնքի ԶԼՄ-ում: Ծրագիրը կիրականացվի «Հայ-թուրքական հարաբերություններն արդի փուլում», «Հայ-ադրբեջանական հարաբերություններ» և «Ցեղասպանագիտություն» թեմատիկ խմբերում: Դասընթացներին սփյուռքի լրագրողները հնարավորություն կունենան տեսական և գործնական գիտելիքներ ստանալ Հայաստանի և Սփյուռքի ճանաչված և բազմափորձ լրագրողներից, պետական-հասարակական գործիչներից, ծանոթանալ Հայաստանի ներքին և արտաքին քաղաքական հիմնախնդիրներին, ներկա լինել համահայկական նշանակության խնդիրներին նվիրված դասախոսությունների:
Դասընթացների մասնակիցների համար կկազմակերպվեն մշակութային միջոցառումներ, այցելություններ Հայաստանի պատմական ու տեսարժան վայրեր, հանդիպումներ պետական, հասարակական, մշակույթի գործիչների հետ:
Դասընթացներն անցկացվելու են հայերենով:
Ճանապարհածախսը հոգում են մասնակիցները:
Խմբերի դասընթացների կազմակերպման, մասնակիցների համար մշակութային միջոցառումների, շրջայցերի, մասամբ նաև սննդի ծախսերը հոգում է ՀՀ սփյուռքի նախարարությունը:
Կարիք ունեցողները կապահովվեն գիշերակացով` ՀՀ սփյուռքի նախարարության հաշվին: Ցանկացողներին խնդրում ենք մինչև 2014թ. հունիսի 15-ը ներկայացնել համապատասխան հայտեր (հայտաձևերը կցված են) ՀՀ սփյուռքի նախարարություն հետևյալ հասցեով` ք. Երևան, Վազգեն Սարգսյան, 26/1:
E-mail: info@mindiaspora.am, mindiaspora@yahoo.com կամ զանգահարել +37410585601 /109/ :
«Սփյուռք» ամառային դպրոցի լրագրողների դասընթացների մասին տեղեկատվությունը, դասընթացների մասնակցության հայտերը զետեղված են նաև ՀՀ սփյուռքի նախարարության կայքէջում` www.mindiaspora.am և «Հայերն այսօր»` www.hayernaysor.am էլեկտրոնային թերթում:
ՀՀ սփյուռքի նախարարություն