Մեկնարկում են «Սփյուռք» ամառային դպրոց ծրագրի սփյուռքահայ երիտասարդ առաջնորդների, լրագրողների, երգ ու պարի ուսուցիչների դասընթացները

Հուլիսի 22-ին, ժամը 16:00-ին «Մոսկվա» կինոթատրոնի կապույտ դահլիճում տեղի կունենա «Սփյուռք» ամառային դպրոց ծրագրի շրջանակներում երիտասարդ առաջնորդների, լրագրողների և երգ ու պարի ուսուցիչների դասընթացների հանդիսավոր բացումը:

Մասնակիցներին կողջունեն ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, Երիտասարդ առաջնորդների դպրոցի ղեկավար Արտակ Շաքարյանը, ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկան Նաղաշ Մարտիրոսյանը:

Ներկաները կդիտեն «Վանա ծովուն արշալույսը» ֆիլմը, որի ստեղծման պատմությունը կներկայացնեն սցենարիստներ Արմեն և Արեն Վաթյանները, ռեժիսոր Վահան Ստեփանյանը և գլխավոր դերակատար Կարեն Ջհանգիրյանը:

Scroll Up