Միացյալ Թագավորության Հայ դատի հանձնախումբը Քեսաբի դեպքերի մասին կիրազեկի ՄԹ քաղաքական շրջանակներին

Միացյալ Թագավորության Հայ դատի հանձնախումբը հանձն է առել այդ երկրի քաղաքական շրջանակներում առաջ քաշել Քեսաբի հարցն ու կոչ է անում պաշտպանել անմեղ բնակիչներին, ովքեր ձգտում են ապրել իրենց բանակավայրում խաղաղ պայմաններում:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Միացյալ Թագավորության Հայ դատի հանձնախմբից, հայտարարության մեջ նշված է, որ միջազգային հանրությունը պատասխանատու է Թուրքիայի կողմից ծայրահեղական խմբերին աջակցությունը դադարեցնելու համար: Բացի դրանից, միջազգային հանրությունը պարտավոր է հստակ ուղերձ հղել, որ անմեղ քաղաքացիների դեմ ռազմական ոտնձգություններն անընդունելի են և դեմ են միջազգային իրավունքին:

Հայտարարության մեջ հանձնախմբի ներկայացուցիչները ներկայացրել են մարտի 21-ին տեղի ունեցած քեսաբյան դեպքերը, որոնք հայկական սփյուռքին հիշեցնում են Օսմանյան կայսրության կողմից 1915-1923 թթ. քրիստոնյա ժողովուրդների, այդ թվում` հայերի ցեղասպանության մասին:

Մանրամասները՝  armenpress.am կայքում:

Scroll Up