Նոր, թարմացված լուրեր Քեսաբից
Ապրիլի 2-ի ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը զրուցել է Քեսաբի քաղաքապետ Վազգեն Չափարյանի հետ, հետաքրքրվել քեսաբահայության վիճակով, զորքի հնարավոր առաջխաղացմամբ:
Քեսաբի քաղաքապետը հավաստիացրել է, որ այս օրերին ժողովուրդն ավելի հանգիստ է, օգնությունը ստանում է, իսկ բանակը քայլ առ քայլ առաջ է շարժվում:
38 պատանդներից ազատ են արձակվել 24-ը, մնացած 14-ի կապակցությամբ բանակցությունները դեռևս շարունակվում են:
Քեսաբի քաղաքապետ Վազգեն Չափարյանը շնորհակալություն է հայտնել բոլոր համահայկական կառույցներին, Հայ Եկեղեցուն, միջազգային ու պետական կազմակերպություններին՝ աջակցության ու օգնության համար, ինչին ակտիվորեն հետևում են, ու հույս է հայտնել, որ շուտով այս համատեղ պայքարը դրական ելքով ավարտ կունենա: