Նոր Հալեպ թաղամասի նախագծման աշխատանքներն արդեն ավարտական փուլում են
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2014/03/images-13.jpg)
Սիրիահայերի համար կառուցվող Նոր Հալեպ թաղամասի նախագծման աշխատանքներն արդեն ավարտական փուլում են: Հիմա դրանց հետ կապված վերջնական ճշգրտումներ են արվում: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակազմի ղեկավար Ֆիրդուս Զաքարյանը: Նրա խոսքով` առաջիկայում քննարկումներ են սպասվում` շինարարությունը սկսելու վերաբերյալ: «Նոր Հալեպ թաղամասի շինարարության համար անհրաժեշտ է 20 միլիոն դոլար, սակայն շինարարությունը սկսելու համար դեռ քիչ գումար է հավաքվել»,-ասաց Զաքարյանը:
ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակազմի ղեկավարը նշեց, որ Հայաստանում այս պահին 11 հազար սիրիահայ կա: Նրանցից 650 ընտանիք դիմել են բնակարան ձեռք բերելու հարցով:
Նոր Հալեպ բնակարային համալիրը կլուծի 488 սիրիահայ ընտանիքի կացարանային պայմանների խնդիրը:
Մանրամասները՝ armenpress.am կայքում: