ՀԲԸ միությունը կրթաթոշակներ է տրամադրելու Մաշտոցի անվան մատենադարանի գիտաշխատողներին
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2014/03/image003-300x225.jpg)
Հայկական բարեգործական ընդհանուր միությունը (ՀԲԸՄ), «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի և ՀՀ Կրթության և գիտության նախարարության հետ համատեղ իրականացվող 2014թ. ասպիրանտական կրթության ծրագրի շրջանակներում կրթաթոշակներ է տրամադրելու Մատենադարանի թվով ութ երիտասարդ գիտաշխատողների:
Միջոցառումը տեղի կունենա 2014 թ.-ի մարտի 26-ին, ժամը 12:00-ին, «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի նիստերի փոքր դահլիճում:
ՀԲԸՄ Հայաստանի ներկայացուցչություն