ՀԲԸ միությունը կրթաթոշակներ է տրամադրելու Մաշտոցի անվան մատենադարանի գիտաշխատողներին

Հայկական բարեգործական ընդհանուր միությունը (ՀԲԸՄ), «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի և ՀՀ Կրթության և գիտության նախարարության հետ համատեղ իրականացվող 2014թ. ասպիրանտական կրթության ծրագրի շրջանակներում կրթաթոշակներ է տրամադրելու Մատենադարանի թվով ութ երիտասարդ գիտաշխատողների:

Միջոցառումը տեղի կունենա 2014 թ.-ի մարտի 26-ին, ժամը 12:00-ին, «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի նիստերի փոքր դահլիճում:

ՀԲԸՄ Հայաստանի ներկայացուցչություն

Scroll Up