Թբիլիսյան Գրան պրիից հետո՝ սամսունյան Գրան պրի
Հայաստանի 6 ձյուդոիստներ կմասնակցեն մարտի 28-ին Թուրքիայի Սամսուն քաղաքում մեկնարկող ձյուդոյի Գրան պրի կարգի միջազգային մրցաշարի, մինչ այդ նրանք արդեն ելույթ են ունեցել Թբիլիսիում կայացած նույն կարգի մրցաշարում:
Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, Հայաստանի մարզիկներն արդեն գտնվում են Վրաստանի Գորի քաղաքում, որտեղ ուսումնամարզական հավաք կանցկացնեն եւ այնտեղից արդեն կմեկնեն Սամսուն:
Ինչպես «Արմենպրես»-ին ասաց Հայաստանի ձյուդոյի հավաքականի գլխավոր մարզիչ Տիգրան Բաբայանը, մեր երկրի ձյուդոիստները, մասնակցելով Գրան պրի կարգի մրցումների, միաժամանակ նախապատրաստվում են ապրիլին Ֆրանսիայի Մոնպելյե քաղաքում կայանալիք ձյուդոյի Եվրոպայի առաջնությանը:
Մեկնաբանելով թբիլիսյան մրցաշարում հայ ձյուդոիստների անհաջողությունը, Բաբայանը շեշտել Է,որ դրա պատճառը ավելի շատ հոգեբանական բնույթ Է կրում:
Մանրամասն՝ armenpress.am-ում: