Իրինա Մանուկյանի հիշատակին նվիրված երեկո Մոսկվայում
Փետրվարի 18-ին Մոսկվայի Կոմպոզիտորների տան Մեծ դահլիճում տեղի է ունեցել համերգ՝ նվիրված Մոսկվայի հայ համայնքի վառ ներկայացուցիչ, կոմպոզիտոր, ՌԴ արվեստի վաստակավոր գործիչ Իրինա Մանուկյանի հիշատակին: Երեկոն կազմակերպվել էր Ռուսաստանի հայերի միության կողմից` Մոսկվայի Կոմպոզիտորների միության հետ համատեղ:
Միջոցառմանը բացման խոսքով հանդես է եկել Մոսկվայի կոմպոզիտորների միության վարչության նախագահ Օ.Գալախովը:
ՌԴ վաստակավոր արտիստ Վ.Բուլախովի գեղարվեստական ղեկավորությամբ Մոսկվայի «Времена года» կամերային նվագախմբի կատարմամբ հնչել են ռուս դասական երաժշտության կատարումներ, ինչպես նաև Ի.Մանուկյանի ստեղծագործությունները:
Միջոցառմանը ներկա է գտնվել դեսպանության երկրորդ քարտուղար Վ.Մելքումովան:
Այս մասին «Հայերն այսօրին» տեղեկացնում են ՌԴ-ում ՀՀ դեսպանության մամուլի ծառայությունից: