Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի նախօրեին Նյու Յորքում հայտարարվել է էսսեների մրցույթ

Նյու-Յորքի ավագ դպրոցների եւ քոլեջների հայ աշակերտների համար հայտարարվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված էսսեների մրցույթ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մրցույթն անցկացվում է ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ։ Մրցույթի հաղթողները ընտրվելու են պրոֆեսիոնալ ժյուրիի կողմից, ապրիլի 27- ին։

Առաջին տեղը զբաղեցրած մասնակիցը կստանա 300 դոլար, իսկ երկրորդ և երրորդ տեղը զբաղեցրած մասնակիցները, համապատասխանաբար, 200 և 100 դոլար։ Էսսեներում աշակերտները պետք է անդրադառնան այն հարցին, թե ցեղասպանության 100-ամյակի կապակցությամբ ինչ է հարկավոր անել ցեղասպանության ճանաչման համար։ Էսսեները պետք է բաղկացած լինեն առավելագույնը 800 բառից։

Նյու Յորքի Թայմս Սքուեր հրապարակում յուրաքանչյուր տարի Հայոց ցեղասպանության հերթական տարելիցի կապակցությամբ հարգանքի տուրք է մատուցվում ցեղասպանության զոհերի հիշատակին:

http://armenpress.am/

Scroll Up