Դեսպան Տեր-Ստեփանյանն ընտրվել է Ֆրանսիայում ֆրանկոֆոն դեսպանների նորաստեղծ խմբի նախագահ
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2014/02/unnamed-16.jpg)
Ինչպես «Հայերն այսօր»-ին հայտնեցին ՀՀ ԱԳՆ մամլո գրասենյակից, փետրվարի 4-ին Փարիզում կայացել է Ֆրանսիայում հավատարմագրված ֆրանկոֆոն երկրների դեսպանների և Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունում անդամ ու դիտորդ երկրների ներկայացուցիչների հանդիպումը, որին մասնակցել են նաև Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Վիգեն Չիտեչյանը և Ֆրանկոֆոնիայի մշտական խորհրդում Հայաստանի ներկայացուցիչ, դեսպան Քրիստիան Տեր-Ստեփանյանը:
Հանդիպման նպատակն էր ստեղծել Ֆրանսիայում ֆրանկոֆոն դեսպանների խումբ։ Նորաստեղծ խմբի ղեկավար միաձայն ընտրվել է դեսպան Քրիստիան Տեր- Ստեփանյանը։
Խմբի գործունեությունը միտված է լինելու Ֆրանկոֆոնիայի արժեքների և սկզբունքների տարածմանը, ֆրանկոֆոնիայի բազմազանության ներկայացմանը, ինչպես նաև ժողովուրդների միջև փոխըմբռնման մթնոլորտի ամրապնդմանը։