Լիբանանում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը կհարգեն նամականիշով

Լիբանանի հեռահաղորդակցության նախարար Նիկոլա Սեհնուհին հայտարարել է, որ 1915թ.-ի նահատակների հիշատակին նամականիշ կթողարկվի, հայտնում է Daily Star-ը:

Նամականիշին պատկերված կլինի Բիքֆայայում հայ նահատակների հուշարձանը: Նամականիշը շրջանառության մեջ կմտնի մեկ ամսվա ընթացքում:

 Լիբանանում մոտ 200-հազարանոց հայկական համայնք կա, ինչն Օսմանյան կայսրությունում տեղահանումների հետևանք է, նկատում է աղբյուրը:

 Թուրքիան շարունակում է հերքել Հայոց ցեղասպանության իրողությունը, սակայն լիբանանահայ համայնքը հզոր ձայն ունի. անցած տարի ապրիլին 10 հազար լիբանանահայ էր դուրս եկել Բեյրութի փողոցներ` Ցեղասպանության 98-րդ տարելիցին:

 http://www.tert.am/

Scroll Up