Հալեպում մի քանի օրվա դադարից հետո վերականգնվել է էլեկտրամատակարարումը

Վեցօրյա դադարից հետո Սիրիայի Հալեպ քաղաքում վերականգնվել է էլեկտրամատակարարումը: Այս տարվա հունվարի 3-ից Հալեպը լիովին խավարի մեջ էր` էլեկտրականության բացակայության պատճառով:

Քաղաքի բնակչությունը զրկված է նաեւ ջրամատակարարումից: Հայկական մի քանի ակումբներ ժամանակ առ ժամանակ ջուր են մատակարարում հայ բնակչությանը:

Հալեպահայությունն Ամանորը դիմավորել է ոչ միայն մթության, այլեւ բազմաթիվ արկերի պայթյունների ներքո: Բայց ի հեճուկս բոլոր դժվարությունների` Սուրբ Ծննդյան առիթով Սուրբ Պատարագ է մատուցվել հայկական եկեղեցիներում, իսկ հայկական վարժարաններում ուսանողներն ու աշակետները հանձնում են իրենց կիսամյակային քննությունները:

Ի դեպ՝ ողջ հակամարտության ընթացքում Սիրիայում զոհվել է 91 հայ ՝ 66-ը Հալեպ քաղաքում ,19-ը Դամասկոսում, 4-ը Հասաքեում եւ 2-ը Լաթաքիայում, վիրավորների թիվը 203-ն է, իսկ, ընդհանուր առմամբ, առեւանգվել է 117 հայ:

 http://www.yerkirmedia.am

Scroll Up