Կաթոլիկ աշխարհն այսօր նշում է Սուրբ Ծնունդը

Կաթոլիկ աշխարհն այսօր՝ դեկտեմբերի 25-ին նշում է Բեթղեհեմում Հիսուս Քրիստոսի ծննդյան հրաշքի օրը: Այդ օրը պետական պաշտոնական տոն է եւ ոչ աշխատանքային օր աշխարհի ավելի քան 100 երկրներում: Իրանակում կաթոլիկները Սուրբ Ծնունդը նշում են շատ ավելի երկար, քանի որ նշվում է նաեւ հնգօրյա նախատոնը եւ վեցօրյա հետտոնական շրջանը:

Սուրբծննդյան պատարագը կատարվում է երեք անգամ՝ կեսգիշերին, արեւածագին եւ ցերեկը:

Սուրբ Ծննդյան օրվա անքակտելի ավանդույթներից մեկը եղեւնու զարդարելն է:

Ինչպես հայտնի է, առաջին անգամ Սուրբ Ծնունդը սկսել են նշել մեր թվարկության 4-րդ դարում: Հարկ է նշել, որ Քրիստոսի ծննդյան հստակ օրը հայտնի չէ:
Հայերը Սուրբ Ծնունդը նշում են հունվարի 6-ին:

http://news.am

Scroll Up