Իսպանացի լրագրողը կատալոներեն հոդված է հրապարակել Հայոց ցեղասպանության մասին

Ընթերցողների լայն լսարան վայելող, բացառապես կատալոներեն լույս տեսնող «Diari ARA» օրաթերթում տպագրված հոդվածում Բոնեն կյանքի է կոչել հայ բնակչության հանդեպ Երիտթուրքերի կառավարության վայրագությունների մասին դրվագները՝ ցեղասպանությունը վերապրածների ժառանգների հիշողություններն արթնացնելու միջոցով։
Ինչպես «Հայերն այսօր»-ին հայտնում են «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» կազմակերպությունից, նյութը պատրաստելու նպատակով լրագրողը այցելել է Հայաստան՝ «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» (ՀԵԲ) հասարակական կազմակերպության օժանդակությամբ։ Վերջինս օգնել է լրագրողին կազմակերպչական հարցերում, հավաքել հոդվածի համար անհրաժեշտ բոլոր նյութերը, տրամադրել նախնական տեղեկություն Հայոց ցեղասպանության մասին, կազմակերպել է այցելություն Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և որ առավել հատկանշական է՝ գտել է ցեղասպանության վերապրածների երկրորդ սերնդի ժառանգների և կազմակերպել լրագրողների հարցազրույցները նրանց հետ։
Լուսանկարը՝ «Diari ARA»-ի