Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ Ուկրաինայում

Ուկրաինայի հայկական տարածաշրջանային համայնքները Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցի կապակցությամբ ծրագրել և իրականացնում են բազմաթիվ թեմատիկ և հիշատակի միջոցառումներ,:

Ինչպես «Հայերն այսօր»-ին հաղորդում է AnalitikaUA.net-ը, ապրիլի 23-ին Լուցկ քաղաքում տեղի ունեցավ խաչքարի օծման արարողություն: Հուշարձանի բացմանը մասնակցում էին տեղական իշխանությունների, Ուկրաինայի հայերի միության և տարածաշրջանի հայ համայնքի ներկայացուցիչներ: Խաչքարի օծումն իրականացրեց Հայ Առաքելական եկեղեցու Ուկրաինայի Հայոց թեմի առաջնորդ Տեր Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանը:

Ուկրաինայի հայերի միության  (ՈՒՀՄ) ղեկավար Վիլեն Շատվորյանի ուղերձը միջոցառման մասնակիցներին ընթերցեց ՈՒՀՄ փոխնախագահ Դավիթ Մկրտչյանը

Ապրիլի 23-24-ը միջոցառումների ծրագրում ներառված են  կլոր սեղաններ, թեմատիկ ցուցահանդեսներ, հիշատակի երեկոներ, ֆլեշ-մոբեր, երթեր, ծառատունկ, 1915 թվականի իրադարձությունների մասին վավերագրական և թեմատիկ ֆիլմերի դիտումներ և մի շարք այլ միջոցառումներ:

Ապրիլի 24-ին Ուկրաինայի բոլոր հայկական եկեղեցիներում Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին նվիրված հիշատակի և բարեխոսական աղոթքներ կկատարվեն:

Ուկրաինական քաղաքների փողոցներում, որտեղ ներկայացված է հայկական համայնքը, տեղադրվել են Հայոց ցեղասպանությունը իրազեկող տեղեկատվական վահանակներ:

Հիշեցնենք, որ Ուկրաինայի հայերի միության ղեկավար Վիլեն Շատվորյանի նախաձեռնությամբ 2015 թվականից երկրի տարբեր շրջաններում բացվել է ավելի քան 20 խաչքար:

Scroll Up