Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակը ոգեկոչող խաղաղ երթ Ֆրանսիայի Դիժոն քաղաքում
Ապրիլի 24-ին Ֆրանսիայի Դիժոն քաղաքի «Սուրբ խաչ» հայկական ասոցիացիայի նախաձեռնությամբ քաղաքի հայ համայնքը կատարեց խաղաղ երթ՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի:
Քաղաքապետարանի թույլտվությամբ խաղաղ երթը շարժվեց Դարսի հրապարակից դեպի Սեն Միշել եկեղեցի։ Մասնակիցները բռնել էին ցեղասպանությունը դատապարտող պաստառներ և հայկական Եռագույն դրոշներ։ Երթին մասնակցում էին նաև երիտասարդ հայ ուսանողներ։
Ինրպես «Հայերն այսօր»-ին հայտնում են ասոցիացիայից, բոլորի նպատակը մեկն էր՝ նման երթերով ապացուցել միջազգային հանրությանը, որ հայ երիտասարդները չեն մոռացել 1915 թվականին տեղի ունեցածը: Ցեղասպանությունը դեռևս շարունակվում է, քանի դեռ ամբողջ աշխարհը չի ճանաչել։
Ավարտին մասնակցիները Ցեղասպանության անմեղ զուհերի հիշատակին ծաղիկներ դրեցին Սեն Միշել եկեղեցու մուտքի առաջ տեղակայված խորհրդանշական «խաչքարի» դիմաց այն հաստատ համոզմամբ, որ Դիժոն քաղաքի հայ համայնքը օրերից մի օր կհասնի իր նպատակին և քաղաքում խաչքար տեղադրելու թույլտվություն կստանա։