Երևանում կանցկացվի ուշուի միջազգային մրցաշար՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Ապրիլի 23-24-ը Երևանի «Դինամո» մարզադահլիճում կանցկացվի ուշուի միջազգային մրցաշար՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Ինչպես «Հայերն այսօր»-ին հայտնում են ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունից, մրցաշարի բացումը կկայանա ապրիլի 23-ին, ժամը՝ 15:00-ին:

Բացման հանդիսավոր արարողությանը ներկա կգտնվի ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի պաշտոնակատար Գաբրիել Ղազարյանը:

 

Scroll Up