Հայաստանը 2019 թվականին մաս է կազմելու Բրազիլիայի կառնավալի

Հայաստանը 2019 թվականին մաս է կազմելու աշխարհի ամենամեծ շոուի` Բրազիլիայի կառնավալի:

Ինչպես տեղեկացնում են հայ-բրազիլական մշակութային տնտեսական ֆորումից, Սամբայի ավանդական եւ կարեւորագույն դպրոցներից մեկը` «Ոսկե վարդեր»-ը,  իր շքերթի թեմա է ընտրել Հայաստանը: Բրազիլիան այս քայլով իր սերն ու հարգանքն է արտահայտում Հայաստանի հանդեպ այն պատճառով, որի բազմաթիվ աշխարհասփյուռ հայեր ապրում են նաեւ Բրազիլիայում:

65 րոպե տեւողությամբ շոուի ընթացքում ներկայացվելու է հայաստանյան պատմությունը, մշակույթը եւ կրոնը: Դպրոցի ներկայացուցիչների խոսքով, իրենց համար պատիվ է բեմականացման, հագուստների, երաժշտության եւ երգի միջոցով ներկայացնել հարուստ մշակույթ ու պատմություն ունեցող մի երկիր, որոնք կարևոր են  ամբողջ մարդկության համար:
«Ոսկե վարդեր»-ը ողջունում են բոլորին, ովքեր կրում են Հայաստանն իրենց սրտում եւ կոչ անում քաջալերել եւ հետեւել իրենց` զգալով բրազիլական կառնավալի մոգական գեղեցկությունը:

Scroll Up