Փարիզում սփյուռքի նախարարության և «Հայասա» ֆեդերացիայի միջև ստորագրվեց հուշագիր

Սեպտեմբերի 14-ին Փարիզում տեղի ունեցավ սփյուռքի նախարարության և Ֆրանսիայի հայկական համայնքի «Հայասա» ֆեդերացիայի միջև փոխըմբռնման հուշագրի ստորագրման արարողությունը, որին ներկա էր սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը: Հուշագրի նպատակն է ամրապնդել նախարարության և ֆեդերացիայի միջև առկա կապերը:
Հիշեցնենք, որ Մխիթար Հայրապետյանը Ֆրանսիայում է գտնվում վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարական պատվիրակության կազմում: Այցի շրջանակներում սփյուռքի նախարարը վարչապետ Փաշինյանի հետ միասին կհանդիպի ֆրանսահայ համայնքի ներկայացուցիչների հետ։
Նախատեսվում է նաև, որ Մխիթար Հայրապետյանը անհատական հանդիպում կունենա համայնքի ակտիվ երիտասարդ գործիչների հետ: