«Քայլ դեպի տուն» ծրագրի Կապույտ ճամբարի առօրյան. լուսանկարներ

Ծաղկաձորի «Կեչի» ճամբարում են հանգրվանել ՀՀ սփյուռքի նախարարության «Քայլ դեպի տուն» ծրագրի Կապույտ ճամբարի անդամները: Շուրջ 128 պատանի՝ Վրաստանից, Ռուսաստանից, Ֆրանսիայից, Իսպանիայից, Մոլդովայից, Բելառուսից, Ուկրաինայից, ճամբարային օրերի ընթացքում մասնակցում են մարզական, ինտելեկտուալ խաղերի, սովորում հայկական պարեր ու երգեր: