«Քայլ դեպի տուն» ծրագրի մասնակիցների այցելությունները շարունակվում են

Շարունակվում են սփյուռքի նախարարության «Քայլ դեպի տուն» ծրագրի մասնակիցների այցելությունները Հայաստանի պատմամշակութային վայրեր, կրթական հաստատություններ, առաջատար ուսումնական, ստեղծարար և տեխնոլոգիական կենտրոններ:

Կազմակերպվում են հանդիպումներ պետական պաշտոնյաների և մշակութային գործիչների հետ:

Օգոստոսի 20-ին, ժամը՝ 14.00-ին, Երևանի Հայ-ռուսական համալսարանում ծրագրի մասնակիցների համար կկազմակերպվի «Արմատներ» ֆիլմի դիտումը: Սցենարի հեղինակն է Կարինե Խոդիկյանը, ռեժիսորը` Վահե Յանը:

Նույն օրը ժամը՝ 16.00-ին, «Քայլ դեպի տուն» ծրագրի մասնակիցները կայցելեն Հայոց ցեղասպանության հուշահամալիր:

Օգոստոսի 21-ին «Քայլ դեպի տուն» ծրագրի բոլոր մասնակիցների համար կմեկնարկի ճամբարային ծրագիրը:

Scroll Up