Մեկնարկել է Սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանի աշխատանքային այցը ԱՄՆ
Հուլիսի 28-ին Սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանն աշխատանքային այցով մեկնել է ԱՄՆ:
Նույն օրը նախարարը Գլենդելում հանդիպել է Հայ-ամերիկյան թանգարանի խորհրդի անդամների հետ:
Հուլիսի 29-ին նախարարը հանդիպել է Իրաքահայ միության, Իրավաբանների հայկական ասոցիացիայի, Հայ բարեգործական ընդհանուր միության ղեկավարների հետ: Նույն օրը Մխիթար Հայրապետյանը հանդիպում է ունեցել նաև Հայ հեղափոխական դաշնակցության և կից մարմինների հետ:
Հանդիպում է տեղի ունեցել նաև համայնքային երիտասարդական կազմակերպությունների և հայկական ուսանողական միությունների հետ:
Նախարարը հանդիպել է Ռամկավար ազատական կուսակցության ղեկավարների և Իրանահայ միության անդամների հետ:
Հուլիսի 30-ին Սփյուռքի նախարարի հանդիպումները կշարունակվեն: