Արգենտինայի «Գայանե» պարախումբը համերգներով հանդես կգա Երևանում

Ավելի քան 650 հանդիսատես էր հավաքվել Բուենոս Այրեսի Հայ կենտրոնի «Սիրանուշ» սրահում՝ հրաժեշտ տալու Արգենտինահայ մշակութային միության «Գայանե» պարախմբին, որը հաջորդ շաբաթ մեկնում է Հայաստան:

Ինչպես Ինչպես «Հայերն այսօր»-ին հայտնում են կազմակերպիչները, «Գայանե» պարախմբից բացի Հայկական մշակույթի տոնակատարությանն իրենց մասնակցությունը բերեցին նաև երգիչ Պաբլո Քույումջյանը, Արգենտինահայ մշակութային միության նվագախումբը, «Թագուհի» երգչախումբը՝ մաեստրո Անդի Իստեփանյանի ղեկավարությամբ և «Գայանե» պարախմբի սկզբնական խումբը:

Երեկոն վարեց երիտասարդ Իվան Բիսեգլիան:

Կազմակերպության անունից ներկաներին ողջույնի խոսք ուղղեց Արգենտինահայ մշակութային միության նախագահ Ադրիան Լոմլոմջյանը:, այնուհետև վարչության անդամ Ռոխելիա Քորվագլիայի հետ միասին Հայ կենտրոնի նախագահ Կառլոս Մանուկյանին հանձնեց հուշանվեր՝ Բուենոս Այրեսի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր տաճարի 80-ամյակի կապակցությամբ:

Հայաստանում «Գայանե» պարախումբը պիտի ներկայանա համերգներով՝ հուլիսի 23-ին Երևանի Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում և հուլիսի 25-ին Ստեփանավանի մշակույթի պալատում:

Scroll Up