Սփյուռքի նախարարն ընդունեց Արսինե Խանջյանին
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2018/07/IMG_9421.jpg)
Հուլիսի 3-ին Սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանն ընդունեց կանադահայ հայտնի դերասանուհի Արսինե Խանջյանին:
Նախարարը ջերմագին ողջունեց դերասանուհուն ու ներկայացրեց նախարարության առաջիկա ծրագրերը: Դերասանուհին իր հերթին անդրադարձավ հայկական պատվիրակության՝ Տորոնտո կատարած այցին և նշեց, որ այն օգտակար էր նաև այն առումով, որ կոտրվեցին որոշ կարծրատիպեր՝ կապված հայ քաղաքական գործիչների երիտասարդ լինելու հետ:
Դերասանուհին նաև նշեց, որ հիմա շատ կարևոր է սփյուռքահայ երիտասարդների ներգրավումը Հայաստանում տեղի ունեցող գործընթացներին: «Սփյուռքը բաղկացած է նաև երիտասարդներից, ու պետք է այնպես անել, որ վերջիններս զգան իրենց ներգրավվածությունը հայրենիքում տեղի ունեցող իրադարձություններին»,-նշեց Արսինե Խանջյանը:
Նախարարը համաձայնեց դերասանուհու հետ՝ ընդգծելով, որ այդ ուղղությամբ արդեն իսկ իրականացվում են աշխատանքներ: