Մարսելում բացվել է Սողոմոն Թեհլերյանի հուշակոթողը

Ֆրանսիայի Հարավային շրջանի CCAF-ի (Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհուրդ) և Մարսելի 6-րդ, 8-րդ թաղամասի թաղապետարանի նախաձեռնությամբ հունիսի 23-ին Մարսելի Սողոմոն Թեհլերյանի անունը կարող հրապարակում, բացվել է Թեհլերյանի հուշակոթողը, որի հեղինակը Թավիթ Յուզանին է: Ձեռնարկին ներկա էին Մարսելում ՀՀ հյուպատոս Ռուբեն Խարազյանը, 4-րդ և 5-րդ շրջանի թաղապետ Մարին Փուսթոլինոն, շրջանային խորհրդի նախագահի ներկայացուցիչ տիկին Քամպանելլան, քաղաքային խորհրդի անդամներ, հայկական համայնքի ներկայացուցիչներ և այլք:

«Հայրեն այսօր»-ը, հղում կատարելով «Նոր Յառաջ» պարբերականին, հայտնում է, որ բացման և ողջույնի խոսքով հանդես է եկել շրջանի թաղապետ Իվ Մորենը, որից հետո ելույթ է ունեցել CCAF-ի Հարավային շրջանի երիտասարդ նախագահ Օռելի Պրյունան: Վերջինս իր խոսքում անդրադարձել է Օսմանյան կայսրության կողմից իրականացված Հայոց ցեղասպանությանը, խոսել Բեռլինի դատարանի 1921 թվականի հունիսի պատմական վճռի մասին, որը անմեղ ճանաչեց Սողոմոն Թեհլերյանին, ով իր արարքով վերահաստատեց դարերով անարգված ժողովրդի պատիվը: Իր խոսքւ վերջում բանախոսն անդրադարձել է այն երկրներին, որոնք ճանաչել Հայոց ցեղասպանությունը:

Այնուհետև ելույթ է ունեցել Աշխեն Հարությունյանը, որը 2017-ին Կանի հուշահամալիրի (Mémorial de Caen) կազմակերպած «Մարդու իրավունքների պաշտպանների 28-րդ միջազգային մրցում»-ու հաղթող էր ճանաչվել:

Այնուհետև ելույթ է ունեցել թաղապետ Իվ Մորենը, որն իր խոսքում ևս անդրադարձել է Բեռլինի դատարանի վճռին, շեշտելով, որ այն իրավական հիմքեր է ստեղծել Լեմկինի կողմից «ցեղասպանություն» եզրույթի առաջացման և Նյուրնբերգյան դատավարության համար: Թաղապետն անդրադարձել է նաև Թուրքիայի այսօրվա իրավիճակին, նշելով, որ եթե մարդիկ անցյալը մոռանան, ապա պատմությունը, ինքնաբերաբար, կրկնվելու է:

Հուշակոթողի բացման արարողությունից հետո պատանիների երգչախումբը կատարել է Ֆրանսիայի և Հայաստանի օրհներգերն ու հեղափոխական երգեր:

Scroll Up