Թոմ Քաթինան՝ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում

2017 թվականի «Ավրորա» մրցանակի դափնեկիր, ամերիկացի միսիոներ, բժիշկ Թոմ Քաթինան, որն իր գործունեությունն իրականացնում է  Սուդանի հարավի Նուբա լեռներում՝ լինելով 750 հազար բնակչի միակ վիրաբույժը, հունիսի 4-ին եղել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին և այցելել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ:

Թոմ Քաթինան Հայաստան է ժամանել՝ մասնակցելու 2018 թվականի «Ավրորա» մրցանակի շնորհման հանդիսավոր արարողությանը և դրան նախորդող հատուկ միջոցառումներին:

Scroll Up