Հայաստանում Ֆրանսիայի դեսպանի այցը Մուսալեռան թանգարան. տեսանյութ
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2018/04/դեսպան.jpg)
Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպանն իր խորհրդականների հետ այցելել է Մուսալեռան հերոսամարտի պատմության եւ մուսալեռցիների ազգագրության թանգարան:
Հյուրերը նախ ծաղիկներ են խոնարհել հերոսամարտի 18 նահատակների տապանաքարին, այնուհետեւ թանգարանում ծանոթացել են Մուսալեռան հերոսամարտի պատմությանը եւ մուսալեռցիներին նվիրված ցուցադրություններին, որին հաջորդել են հայ-ֆրանսիական մշակութային համագործակցությանը եւ հուշահամալիրի զարգացմանը վերաբերող հարցերի քննարկումները։
Մանրամասները՝ yerkirmedia.am-ի տեսանյութում։