Էջմիածնի երգչախումբը կմասնակցի Մոսկվայում կայանալիք հոգևոր երաժշտության Սուրբ ծննդյան փառատոնին

Փառատոնը կտևի մինչև հունվարի 23-ը, և այդ ընթացքում Երաժշտության տանը ելույթ կունենան աշխարհի տարբեր երկրներից ժամանած վեց առաջատար երգչախմբեր:
Փառատոնը կտևի մինչև հունվարի 23-ը, և այդ ընթացքում Երաժշտության տանը ելույթ կունենան աշխարհի տարբեր երկրներից ժամանած վեց առաջատար երգչախմբեր, որոնցից երեքն առաջին անգամ են Ռուսաստանում` աշխարհահռչակ Վեսթմինսթերյան աբբայության երգչախումբը (Լոնդոն), Սերբիայի (Նովի Սադ) Սբ.Երեք առաքելոց եկեղեցու «Դեչանի Սուրբ Ստեփան» երգչախումբը և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի երգչախումբը (Հայաստան):
Փառատոնը նվիրված է Քրիստոսի Ծննդյան տոնմանը և անցկացվում է Մոսկովյան և համայն Ռուսիո Սրբազան Պատրիարք Կիրիլլ II-ի օրհնությամբ: