Էջմիածնի երգչախումբը կը մասնակցի Մոսկուայում կայանալիք հոգեւոր երաժշտութեան Սուրբ ծննդեան փառատօնին
Փառատօնը կտեւի մինչեւ յունուարի 23-ը, եւ այդ ընթացքում Երաժշտութեան տանը ելոյթ կ’ունենան աշխարհի տարբեր երկրներից ժամանած վեց առաջատար երգչախմբեր:
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի երգչախումբը կը մասնակցի Մոսկուայում` Երաժշտութեան տան Սուետլանովեան սրահում կայանալիք հոգեւոր երաժշտութեան Սուրբ ծննդեան առաջին փառատօնին: Ինչպէս հաղորդում է Р�?А Новости-ն, փառատօնը կը բացուի յունուարի 9-ին Ռուսաստանի հնագոյն պրոֆէսիոնալ երգչախմբերից մէկի` Մոսկովեան Սինոդալ երգչախմբի ելոյթով:
Փառատօնը կտեւի մինչեւ յունուարի 23-ը, եւ այդ ընթացքում Երաժշտութեան տանը ելոյթ կ’ունենան աշխարհի տարբեր երկրներից ժամանած վեց առաջատար երգչախմբեր, որոնցից երեքն առաջին անգամ են Ռուսաստանում` աշխարհահռչակ Վէսթմինսթերեան աբբայութեան երգչախումբը (Լոնդոն), Սերբիայի (Նովի Սադ) Սբ.Երեք առաքելոց եկեղեցու «Դեչանի Սուրբ Ստեփան» երգչախումբը եւ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի երգչախումբը (Հայաստան):
Փառատօնը նուիրուած է Քրիստոսի Ծննդեան տօնմանը եւ անցկացւում է Մոսկովեան եւ համայն Ռուսիոյ Սրբազան Պատրիարք Կիրիլլ II-ի օրհնութեամբ: