Հայոց ցեղասպանության 103-րդ տարելիցին նվիրված միջոցառում Բալաշիխայում

Ապրիլի 29-ին ՌԴ Բալաշիխա քաղաքում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 103-րդ տարելիցին նվիրված միջոցառում, որն արդեն երրորդ տարին է անցկացվում քաղաքում:

Ինչպես «Հայերն այսօր»-ին հայտնում են կազմակերպիչները, Հայոց ցեղասպանության 1,5 միլիոն սրբադասված նահատակների հիշատակը ոգեկոչող միջոցառումը, որը կազմակերպել էր «Նոյ» հայկական կրթամշակութային կենտրոնը, կայացել է Բալաշիխայի մշակույթի տանը, որը հայկական համայնքին էր տրամադրել քաղաքի ղեկավարությունը:

Scroll Up