Սփյուռքի նախարարությունում տեղի կունենա «Հայոց ցեղասպանության պատճառով հայության կրած նյութական վնասները. «լքյալ գույք» և հայրենազրկում» թեմայով գիտաժողով

Մարտի 16-ին, ժամը 13.30-ին Սփյուռքի նախարարությունում տեղի կունենա «Հայոց ցեղասպանության պատճառով հայության կրած նյութական վնասները. «լքյալ գույք» և հայրենազրկում» թեմայով գիտաժողով (հասցե՝ Վ. Սարգսյան 3, Կառավարական տուն 2, 9-րդ հարկ):

Բացման խոսքով հանդես կգա ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:

Հատուցման հիմնախնդիրների  վերաբերյալ զեկուցումներ կներկայացնեն ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանը, ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը, ՀՀ Սահմանադրական դատարանի խորհրդական Վլադիմիր Վարդանյանը, անվանի պատմաբաններ, ցեղասպանագետներ, իրավաբաններ:

«Անտոն Փափազյանի գույքի բռնագրավման մասին տեղեկությունները Ռուսաստանի պետական պատմական արխիվի փաստաթղթերում»թեմայով ելույթ կունենա ՌՊՀՀ-ի (РБГУ) Հոլոքոսթի և ցեղասպանության պատմության միջազգային գիտակրթական կենտրոնի վերլուծաբան Արմինե Անտոնյանը:

Scroll Up