Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը մասնակցել է լիբանանահայ գործարարների հետ հանդիպմանը
Մարտի 13-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորած պատվիրակության կազմում մասնակցել է լիբանանահայ գործարարների հետ հանդիպմանը:
Հանդիպման ընթացքում տեղի է ունեցել մտքերի փոխանակում Հայաստանի զարգացման հեռանկարների և առկա խնդիրների վերաբերյալ։ Երկուստեք կարևորվել է ուժեղ սփյուռքի առկայությունը: Վարչապետ Կարեն Կարապետյանը նշել է, որ մեր հայրենակիցներն անկախ իրենց գտնվելու վայրից անհանգիստ են իրենց հայրենիքի ապագայի համար։