Մահացել է «Հայերն այսօր» պարբերականի գլխավոր խմբագիր Լուսինե Աբրահամյանի մայրը

Փետրվարի 27-ին կյանքի 66-րդ տարում մահացել է ՀՀ սփյուռքի նախարարության «Հայերն այսօր» էլեկտրոնային պարբերականի գլխավոր խմբագիր Լուսինե Աբրահամյանի մայրը՝ Լիա Գալստյանը:

ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակազմն այս անդառնալի կորստի ծանր պահին ցավակցում է Լուսինե Աբրահամյանին, նրա ընտանիքին և հարազատներին՝ ցանկանալով հոգու տոկունություն, համբերություն և անամոք ցավին դիմակայելու կարողություն:

Հոգեհանգիստը տեղի կունենա փետրվարի 28-ին, ժամը 18.00-ին Արմավիրի մարզի Արաքս գյուղի Խաչունց փողոցի 58 բնակարանում: Հուղարկավորությունը կկայանա մարտի 1-ին, ժամը 14:00-ին,  նույն հասցեից:

Յիշատակն արդարոց օրհնութեամբ եղիցի:

 

 

Scroll Up