Տեղի կունենա «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամների հանդիպումը ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի հետ

Մայիսի 25 -ին, ժամը 11:00-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում տեղի կունենա «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամների հանդիպումը ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի հետ (հասցե՝ «Էրեբունի պլազա» բիզնես կենտրոն, 9-րդ հարկ, «Էրեբունի» սրահ):

Հրանուշ Հակոբյանը կներկայացնի գերատեսչության հնգամյա գործունեությունը: Սիրիահայերի հիմնախնդիրների լուծման ուղղությամբ  ՀՀ սփյուռքի նախարարության իրականացրած ձեռնարկները կներկայացնի ՀՀ ՍՆ աշխատակազմի ղեկավար Ֆիրդուս Զաքարյանը:

Կցուցադրվի ՀՀ սփյուռքի նախարարության ծրագրերին նվիրված ֆիլմ:

Այնուհետև ելույթ կունենան  «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամները, տեղի կունենան քննարկումներ:  

Scroll Up